Հունգարիայի վարչապետը կոշտ քննադատություն է հնչեցրել ներգաղթյալների հասցեին

Հունգարիայի վարչապետը կոշտ քննադատություն է հնչեցրել ներգաղթյալների հասցեին

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը սպառնալից հայտարարություն  է հնչեցրել ներգաղթյալների հասցեին: Նա նշել է, թե բոլոր փախստականներին ներս թողնելու դեպքում Եվրոպան կկնքի իր մահկանացուն:

Ըստ Օրբանի՝ մահմեդականների մուտքը Եվրոպա անթույլատրելի է, քանի որ նրանք ոչ թե ֆիզիկական անվտանգություն, այլ բարեկեցիկ կյանք են որոնում: Հունգարիայի վարչապետը ներգաղթյալների զանգվածային հոսքը բնութագրել է որպես միգրացիոն ապստամբություն տեղի իշխանությունների դեմ:

Մինչ այդ Հունգարիայի սոցիալական ռեսուրսների նախարար Զոլտան Բալոգն անկեղծացել է, թե իրենք ստում են փախստականներին՝ ասելով, թե ուրախ են տեսնել նրանց: 
 

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում