ՄՄարի Կոստանյան

Կորոնավիրուսի համավարակի հետագիծն աշխարհում. Worldometers

Կորոնավիրուսի համավարակի հետագիծն աշխարհում. Worldometers

Կորոնավիրուսի համավարակի այսօրվա վիճակագրական տվյալներն աշխարհում՝ ըստ Worldometers կայքի:

COVID-19 վարակակիրների թիվն աշխարհում գերազանցում է 2 միլիոն 654 հազարը: Մահացության ցուցանիշը կազմում 185 հազար: Ավելացել է նաև ապաքինվածների թիվը: Վարակից բուժվել է ավելի քան 728 հազար հիվանդ:

Վարակվածների ու մահացության ցուցանիշով կրկին առաջատար է Միացյալ Նահանգները: Այստեղ վարակվել է մոտ 850 հազար մարդ, մահացել՝ ավելի քան 47 հազարը: Ապաքինվածների թիվն անցել է 84 հազարը:

Երկրորդ տեղում Իսպանիան է, որտեղ վարակվել են 213 հազարը: Եվրոպական այս երկրում մահացության ցուցանիշն ավելի քան 22 հազար է: Ապաքինվածների թիվը նույնպես ավելացել է՝ ավելի քան 89 հազար:

Իտալիան երրորդն է: Վարակվել են ավելի քան 187 հազարը: 25 հազարը մահացել են:

Ֆրանսիան վարակվածների թվով չորրորդն է, որտեղ կա մոտ 160 հազար վարակակիր: Մահացել են ավելի քան 21 հազարը:

Ապաքինվածների թվով առաջատարը կրկին Գերմանիան է: Այստեղ բուժվել է 103 հազարից ավելի հիվանդ: Սակայն կա ավելի քան 5 հազար մահ: Վարակվել է 150.729 մարդ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում