ԱԱրման Գալոյան

ՀՀ ոստիկանության բարեփոխումների ռազմավարության մանրամասները

ՀՀ ոստիկանության բարեփոխումների ռազմավարության մանրամասները

ՀՀ արդարադատության նախարարությունը մանրամասներ է ներկայացրել այսօր Կառավարության նիստում հաստատված ՀՀ ոստիկանության բարեփոխումների ռազմավարության ու 2020-2022 թթ․ գործողությունների ծրագրից:

«Աշխատանքային խմբի կողմից մշակված այս փաստաթուղթն անցել է համակողմանի հանրային քննարկում, միջազգային գործընկերների հետ ձեռք է բերվել Ռազմավարության իրականացման շուրջ մի շարք պայմանավորվածություններ, ինչպես նաև ապահովվել է ֆինանսական գնահատումը։ 

Ռազմավարության գործողությունների ծրագրերի իրականացման և օրենսդրական փոփոխությունների արդյունքում․

  • Կստեղծվի ոլորտի քաղաքականությունը մշակող և իրականացնող նախարարություն,

  • Կստեղծվի Պարեկային ծառայություն և Օպերատիվ կառավարման կենտրոն,

  • Կվերանայվի նախաքննության արդյունավետությունը,

  • Հասարակական կարգի պահպանության համատեքստում կապահովվի ոստիկանության զորքերի կարողությունների զարգացումը, կներդրվեն տակտիկական արդյունավետ լուծումներ, աշխատանքներ կիրականացվեն բանակցային ու հաղորդակցության կարողությունների զարգացման, ինչպես նաև տեխնիկական հագեցվածության բարելավման ուղղություններով,

  • Կվերաիմաստավորվի համայնքային ոստիկանությունը,

  • Լրջորեն կվերանայվեն ոստիկանության կադրերի պատրաստման, կարողությունների շարունակական զարգացման ու բարոյահոգեբանական պատրաստման, ոստիկանության ծառայողի բարեվարքության ու հակակոռուպցիոն կրթություն ստանալու հարցերը։ Դրա համար նախատեսված է Ոստիկանության կրթահամալիրի կրթական, վերապատրաստման ու պատրաստման ծրագրերի վերանայում, ինչպես նաև միջավայրի բարեփոխում։ Նախանշվել է նաև ոստիկանության ծառայողների սոցիալական երաշխիքների ամրապնդմանն ուղղված կոնկրետ քայլեր։  

  • Քայլեր կձեռնարկվեն նաև թափանցիկության և հանրային հաշվետվողականության աճի, միջազգային համագործակցության խթանման ուղղությամբ»,- տեղեկացնում են ԱՆ-ից։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում