ՄՄարի Կոստանյան

Ասլան Բժանիան պաշտոնապես ստանձնել է Աբխազիայի նախագահի պաշտոնը. РИА Новости

Ասլան Բժանիան պաշտոնապես ստանձնել է Աբխազիայի նախագահի պաշտոնը. РИА Новости

Աբխազիայում երդմնակալությունից հետո Ասլան Բժանիան պաշտոնապես ստանձնել է հանրապետության նախագահի պաշտոնը: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն:

Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված սահմանափակումների պատճառով՝ լրագրողները չեն մասնակցել Աբխազիայում տեղի ունեցած երդմնակալության արարողությանը: Ներկա են եղել միայն լուսանկարիչներն ու օպերատորները: Արարողությունն անցկացվել է առանց օտարերկրացի հյուրերի մասնակցության: Երդմնակալությանը ներկա են եղել գործադիր և օրենսդիր մարմինների ներկայացուցիչներն ու մի շարք երկրների դեսպաններ, ընդհանուր առմամբ 60 հոգի:

Աբխազիայի նախագահի ընտրություններն անցկացվել էին մարտի 22-ին: Նորընտիր նախագահ Բժանիան ստացել էր ձայների 56.5 տոկոսը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում