ՆՆարե Ոսկանյան

ՄԻՊ գրասենյակի թեժ գծի զանգերի թիվը աճել է 4 անգամ

ՄԻՊ գրասենյակի թեժ գծի զանգերի թիվը աճել է 4 անգամ

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում մարտի 1-ից ապրիլի 17-ն ընկած ժամանակահատվածում 4 անգամ աճել է թեժ գծի զանգերի թիվը՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։

Մասնավորապես, եթե 2019 թ. ապրիլի 16-ին ստացվել է 40 զանգ, ապա 2020 թ. ապրիլի 16-ին՝ 148, կամ եթե 2019 թ. մարտի 27-ին ստացվել է 55 հեռախոսազանգ, ապա 2020 թ. մարտի 27-ին՝ 197 և այլն։

Տեղեկացնենք, որ թեժ գծի 116 և ‪096-116-100 հեռախոսահամարները կարող են միաժամանակ սպասարկել 3 զանգ: Զանգահարելով նույն պահին՝ չորրորդ անձը չի կարող կապվել աշխատակազմ միանգամից:

Նման պարագայում առաջարկում ենք քաղաքացիներին խնդիրը ներկայացնել [email protected] էլեկտրոնային հասցեին կամ Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնական ֆեյսբուքյան էջին: ‪096-116-100 հեռախոսահամարը հնարավորություն է տալիս զանգահարել նաև WhatsApp և Viber համակարգերի միջոցով։

Հիշեցնենք, որ Մարդու իրավունքների պաշտպանն արտակարգ դրության պայմաններում աշխատում է 24-ժամյա աշխատանքային ռեժիմով։ Այս օրերին Պաշտպանին ուղղվող դիմումների, բողոքների ու հարցումների թիվը զգալիորեն գերազանցում է սովորական պայմաններում դիմումների ու բողոքների քանակը, որոնք պահանջում են արագ արձագանք՝ չնայած այն հանգամանքին, որ ոչ բոլոր աշխատողներն են ֆիզիկապես ներկա աշխատավայրում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում