ՄՄարիամ Մխիթարյան

Ֆրանսիայում կրթօջախները սպասում են սաներին. Euronews

Ֆրանսիայում կրթօջախները սպասում են սաներին. Euronews

Մայիսի 11-ից հետո ֆրանսիացիները, որ սովորում են այս կամ այն հաստատությունում, կվերադառնան ուսուցման երեք փուլով: Նախ, սպասում են ամենափոքրերին. կբացվեն մանկապարտեզները, նախապատրաստական ​​դասարանները և տարրական դպրոցները: Մայիսի 18-ին դասերը կվերսկսվեն քոլեջներում և կրթարաններում: Բոլորի համար նորմալ ռեժիմով դասերը կսկսվեն մինչև մայիսի 25-ը:

Նորվեգիայում մանկապարտեզները բացվեցին երկուշաբթի, բայց շատ ծնողներ որոշեցին, որ երեխաներն ավելի լավ է՝ տանը մնան, չնայած կառավարության պնդումներին, թե համաճարակը հսկողության տակ է: Ապրիլի 27-ին կվերսկսվեն դասերը տարրական դպրոցներում:

Դանիայում էլ կարանտինային միջոցառումների մեղմացման առաջին փուլը սկսվեց ապրիլի 15-ին: Բացվեցին մանկապարտեզները, տարրական դասարանների աշակերտները վերադարձան դպրոցներ: Բայց քոլեջներն ու կրթարանները փակ կմնան մինչև մայիսի 10-ը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում