ՄՄարիամ Մխիթարյան

ԱՄՆ-ի բնակիչների մեծ մասը կողմ է փոստով քվեարկել նոյեմբերի ընտրություններին. The Wall Street Journal

ԱՄՆ-ի բնակիչների մեծ մասը կողմ է փոստով քվեարկել նոյեմբերի ընտրություններին. The Wall Street Journal

Ամերիկացիների մեծամասնությունը կողմ է ընտրական օրենսդրության փոփոխությանը կորոնավիրուսային համաճարակի համատեքստում, որը նախատեսում է նոյեմբերի 3-ին կայանալիք ընտրությունները քվեարկել փոստով: Այս մասին երեքշաբթի հաղորդել է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով NBC հեռուստաընկերության հետ համատեղ անցկացված հարցման արդյունքները:

Փոստային քվեարկության համակարգի ներդրման հիմնական կողմնակիցները Դեմոկրատական ​​կուսակցության անդամներն են: Ըստ թերթի՝ հարցմանը մասնակցող դեմոկրատների 82%-ը կողմ է քվեարկել ընտրական օրենսդրության այս փոփոխությանը, մինչդեռ գաղափարին աջակցում է հանրապետականների 31%-ը, իսկ քաղաքական կողմնորոշում չունեցող ընտրողների՝ 61%-ը:

Նոյեմբերի 3-ին կայանալիք ընտրություններում ամերիկացիները պետք է ընտրեն նախագահ և փոխնախագահ, Սենատի 35 անդամ, Ներկայացուցիչների պալատի բոլոր անդամներին, 11 նահանգապետի: Մի քանի նահանգում կանցկացվեն նաև օրենսդիր մարմնի ընտրություններ:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում