ՄՄարիամ Մխիթարյան

Կորոնավիրուսի վիճակագրությունն աշխարհում. Worldometers

Կորոնավիրուսի վիճակագրությունն աշխարհում. Worldometers

Ըստ worldometers կայքի` աշխարհում այսօր՝ Երևանի ժամանակով 13.40-ի դրությամբ, Covid-19-ի հայտնաբերված դեպքերի ընդհանուր թիվը 2,572,603 է, զոհերի թիվը՝ 178,548, ապաքինվել է շուրջ 701,509 հազար մարդ։ Աշխարհում վարակի ակտիվ դեպքերի ընդհանուր թիվը 1,692,546 է, որից 57,221-ը գտնվում է ծանր և ծայրահեղ ծանր վիճակում։

Վարակվածների թվով առաջինը ԱՄՆ-ն է: Այստեղ 819,175 մարդու մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս։ Ապաքինվել է 82,873 մարդ, մահացել՝ 45,343-ը։

Վարակակիրների թվով երկրորդ երկիրը դարձյալ Իսպանիան է։ Այստեղ վարակված է 204,178 մարդ։ Մահվան ելքով է ավարտվել 21,282-ը, առողջացել է  82,514 մարդ։

Իտալիան վարակվածների թվով երրորդն է, 183,957 հոգու մոտ հաստատվել է վարակը, սակայն մահացածների թվով Իտալիան Իսպանիայից առաջ է, այստեղ մահացել է 24,648 մարդ։ Ապաքինվել է 51,600-ը։

Չորրորդ տեղում  Ֆրանսիան է, որտեղ  գրանցվել է վարակի 158,050 դեպք, մահացել է 20,796 մարդ, ապաքինվել՝ 39,181-ը։

Գերմանիան հինգերորդն է, այստեղ գրանցվել է վարակի՝ 148,453, մահվան՝ 5,086 դեպք, ապաքինվել է 99,400-ը:

Հարևան Իրանում գրանցվել է վարակի 84,802 դեպք, 5,297 մարդ մահացել է, 60,965-ը՝ վերականգնվել։

Թուրքիան վերջին օրերին շրջանցել է Իրանին։ Այստեղ արդեն գրանցվել է վարակի 95,591 դեպք։ Արձանագրվել է մահվան 2,259, ապաքինման՝ 14,918 դեպք։

1,480 վարակակիր էլ Ադրբեջանում է գրանցվել, որից մահվան ելքով է ավարտվել 20-ը, ապաքինվել է 865-ը։

Վրաստանում ընդհանուր առմամբ վարակի 411 դեպք է գրանցվել, 98 մարդ ապաքինվել է, 5-ը՝ մահացել։

Վարակի հայրենիքը՝ Չինաստանը, տասնյակի 9-րդ հորիզոնականում է, այստեղ մեկ օրում գրանցվել է վարակի 30 նոր դեպք, վարակակիրների ընդհանուր թիվը հասել է 82,788-ի: Ապաքինվել է 77,151 մարդ, մահացել է 4,632-ը։ Ռուսաստանը եզրափակում է տասնյակը: Ընդհանուր առմամբ այստեղ արձանագրված է վարակի 57,999 դեպք, ապաքինվել է 4,420 մարդ, մահացել՝ 513-ը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում