ՆՆարե Ոսկանյան

Աջակցություն ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի կենտրոնին․ CNF

Աջակցություն ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի կենտրոնին․ CNF

Կովկասի բնության հիմնադրամը, Շրջակա միջավայրի նախարարության համագործակցությամբ, աջակցություն է ցուցաբերել ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնին՝ Սևանա լճում և այլ ջրավազաններում  ձկնային պաշարների հետազոտման նպատակով ժամանակակից ձայնախորաչափի գործարկման համար անհրաժեշտ ծրագրային փաթեթի ձեռքբերման գործում: Աջակցության վերաբերյալ համապատասխան պայմանագիրը կնքվել է CNF-ի գործադիր տնօրեն Ջորջ Ջակոմինիի և ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանի միջև: CNF-ի կողմից տրամադրվող աջակցությունը 12 հազար 400 ԱՄՆ դոլար է: Տրված գումարով ձեռք կբերվի ձկնային պաշարների հետազոտման նպատակով կենտրոնի կողմից գնված ձայնախորաչափի գործունեությունն ապահովող ծրագրային փաթեթը:

CNF-ը կարևորում է Հայաստանի ջրային ավազանների, մասնավորապես, Սևանա լճի ձկնային պաշարների գիտական հենքով հետազոտությունը և այդ կարևորագույն գործում նորագույն տեխնոլոգիական սարքերի կիրառության անհրաժեշտությունը:

Կովկասի բնության հիմնադրամը շարունակելու է Շրջակա միջավայրի նախարարության համագործակցությամբ ցուցաբերել անհրաժեշտ աջակցությունը Հայաստանի եզակի կենսաբազմազանության արդյունավետ պահպանության գործում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում