ՄՄարիամ Մխիթարյան

Պարզվել է կորոնավիրուսով մեծ թվով երիտասարդ ռուսաստանցիների վարակվելու պատճառը. Lenta

Պարզվել է կորոնավիրուսով մեծ թվով երիտասարդ ռուսաստանցիների վարակվելու պատճառը. Lenta

Հիվանդանոցներում կորոնավիրուսով վարակված երիտասարդ ռուսաստանցիները մեծ թիվ են կազմում, և դա  բացատրվում է նրանով, որ տարեցներն ավելի կարգապահ են ինքնամեկուսացման հարցում: Այս մասին «Ռոսիյսկայա գազետա»-ին տված հարցազրույցում ասել է Սանկտ Պետերբուրգի Պաստերի անվան համաճարակաբանության և մանրէաբանության հետազոտական ​​ինստիտուտի փոխտնօրեն Ալեքսանդր Սեմենովը:

Նա նշել է նաև այն պատճառները, որոնք ազդում են վիրուսից մահվան վրա: Պարզվել է, որ մահացածների կեսն ունեցել է երեք կամ ավելի քրոնիկ հիվանդություն: Մահացության դեպքերի մոտ մեկ քառորդը միաժամանակ երկու հիվանդություն ունեցող հիվանդներն են, հազվադեպ են քրոնիկ պաթոլոգիաներ չունեցող մարդկանց մահերը:

Ճարպակալումը, թոքային և սրտանոթային հիվանդությունները համարվում են լուրջ ռիսկային գործոն: Բացի տարիքից և առողջական խնդիրներից՝ COVID-19-ի բուժման վրա ազդում են գենետիկան և սեռը (տղամարդիկ ավելի հաճախ են մահանում), հիշեցրել է մասնագետը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում