ԱՄՆ-ի քրիստոնեական եկեղեցիները դատապարտում են Միջին Արեւելքում կատարվող բռնությունները

ԱՄՆ-ի քրիստոնեական եկեղեցիները դատապարտում են Միջին Արեւելքում կատարվող բռնությունները

Վաշինգտոնում այս օրերին միջոցառումներ է կազմակերպում «Հանուն քրիստոնյաների պաշտպանության» կազմակերպությունը:

Մեկտեղելով ամերիկյան պետության քրիստոնեական համայնքները, այդ թվում՝ Հայ Առաքելական Եկեղեցին, կառույցը փորձում է ամերիկյան հասարակության եւ կառավարիչների ուշադրությունը հրավիրել Միջին Արեւելքում քրիստոնյաների եւ նրանց մշակութային ժառանգության ոչնչացման փաստի վրա:

Նախօրեին այս թեմայով խորհրդաժողովին հրավիրված էր Վաշինգտոնում հայկական լոբբիի առաջամարտիկներից մեկը՝  ԱՄՆ Հայ Դատի գրասենյակի տնօրեն Արամ Համբարյանը, իսկ երեկոյան Օշական արքեպիսկոպոս Չոլոյանն էկումենիկ արարողության համաղեկավարն էր:

Մանրամասները՝ տեսանյութում 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում