ԱԱրման Գալոյան

ՄԻՊ աջակցությամբ հետաձգվել է ինքնամեկուսացման մեջ գտնվող քաղաքացու մասնակցությամբ քննչական գործողությունը

ՄԻՊ աջակցությամբ հետաձգվել է ինքնամեկուսացման մեջ գտնվող քաղաքացու  մասնակցությամբ քննչական գործողությունը

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից տեղեկացնում են, որ քաղաքացին խնդրել է ՄԻՊ աջակցությունը նոր կորոնավիրուսով (COVID-19) պայմանավորված իր մասնակցությամբ քննչական գործողության իրականացումը հետաձգելու հարցում:

Նա տեղեկացրել է, որ COVID-19 համավարակով պայմանավորված՝ մանկահասակ երեխաների հետ գտնվում է ինքնամեկուսացման մեջ, սակայն նախաքննություն իրականացնող քննիչն իրեն կանչել է քննչական մարմին։ Բացի այդ, նա մանկահասակ երեխաների միակ խնամողն է:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը քաղաքացու բարձրացրած խնդիրը քննարկել է քննչական մարմնի հետ, և նախատեսվող քննչական գործողությունը հետաձգվել է։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում