ՄՄարի Կոստանյան

Նեթանյահուն և Գանցը համաձայնության են եկել կառավարության ձևավորման հարցում. CNN

Նեթանյահուն և Գանցը համաձայնության են եկել կառավարության ձևավորման հարցում. CNN

Իսրայելի «Լիկուդ» և «Կապույտ և սպիտակ» կուսակցությունների համատեղ հայտարարության համաձայն՝ հրեական երկրի վարչապետ Բենյամին Նեթանյահուն և Բենի Գանցը համաձայնության են եկել ազգային կառավարության ձևավորման հարցում: Այս մասին տեղեկացնում է CNN-ը:

Համատեղ հայտարարությամբ վերջ է դրվում Իսրայելում ավելի քան մեկ տարի տևած ներքաղաքական անկայունությանը, որի ընթացքում երկրում անցկացվել են խորհրդարանի երեք ընտրություններ:

Նախկինում՝ ընտրապայքարների ժամանակ Բենի Գանցը հայտարարել էր, որ կառավարություն չի ձևավորի մի շարք հանցագործությունների համար մեղադրվող Նեթանյահուի հետ, սակայն մեկ ամիս առաջ հայտնել էր, որ միասնական կառավարություն կձևավորի վարչապետի հետ՝ նշելով, որ այդպիսով կանխում են Իսրայելում չորրորդ ընտրությունների անցկացումը:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում