ՄՄարի Կոստանյան

WTI տեսակի նավթի ֆյուչերի գինը մեկ բարելի դիմաց աճել է մինչև 21.41 դոլար

WTI տեսակի նավթի ֆյուչերի գինը մեկ բարելի դիմաց աճել է մինչև 21.41 դոլար

Լոնդոնի ICE բորսայում աճուրդի ժամանակ WTI տեսակի նավթի հունիսյան ֆյուչերսների գինը բարձրացել է 4.80 տոկոսով ու մեկ բարելի դիմաց կազմել 21.41 դոլար՝ տեղեկացնում է ТАСС-ը: Իսկ Brent տեսակի նավթի ֆյուչերների գինը մեկ բարելի դիմաց կազմում է 25.36 դոլար:

Նախօրեին WTI տեսակի նավթի մայիսյան ֆյուչերների գինը Նյու Յորքի ապրանքային բորսայում ընկել էր մինչև բացասական ցուցանիշը: Էներգակրի մայիսյան մատակարարումների գինը նվազել է 35.97 դոլարով (196.88 տոկոս)` մինչև -17.7 դոլար: Հունիսյան մատակարարումների գինը մեկ բարելի դիմաց իջել է մինչև 20 դոլար:

NYMEX-ում մայիսյան ֆյուչերների գինը բարձրացել է և մեկ բարելի դիմաց կազմում է 1.55 դոլար:

WTI նավթն արդյունահանվում է Թեքսասում և հիմնականում օգտագործվում է բենզինի արտադրության համար: Դրա արժեքը սովորաբար ավելի ցածր է Brent-ի գնից, որի պահանջարկն ավելի մեծ է համաշխարհային շուկայում, այդ թվում նաև` ռուսական Urals-ի համար: Դա պայմանավորված է նրանով, որ WTI-ի ֆյուչերները, ի տարբերություն Brent-ի, ուղղակիորեն կապված են ֆիզիկական մատակարարումների հետ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում