ԱԱրման Գալոյան

ԱՄՆ-ում փորձարկվում է կորոնավիրուսի բուժման ավելի քան 70 մեթոդ. РИА Новости

ԱՄՆ-ում փորձարկվում է կորոնավիրուսի բուժման ավելի քան 70 մեթոդ. РИА Новости

ԱՄՆ-ն ավելի քան 70 բուժման մեթոդ է փորձարկում, որը կօգնի բուժել կորոնավիրուսով վարակվածներին: Այս մասին հայտարարել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը: Փոխանցում է РИА Новости-ն:

«ԱՄՆ-ում անցկացվում են 72 ակտիվ փորձարկումներ, հետազոտվում են տասնյակ թերապևտիկ մեթոդներ և բուժման եղանակներ, ևս 211 մեթոդ պլանավորման փուլում է: Խոսքը բուժման և պատվաստանյութերի ստեղծման մասին է»,- ասել է Թրամփը:

ԱՄՆ նախագահը նշել է, որ գերադասում է բուժման այնպիսի մեթոդ, որը մարդկանց կօգնի անմիջապես: ԱՄՆ-ում վերջին տվյալների համաձայն՝ վարակվածների թիվը գերազանցում է 792 000-ը: Մահացել է ավելի քան 42 000 մարդ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում