Թուրքիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 90 000-ը. Worldometers

Թուրքիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 90 000-ը. Worldometers

Թուրքիայում կորոնավիրուսի հետևանքով վարակվել է 90 980 մարդ: Այս մասին են վկայում Worldometers կայքի իրական ժամանակում փոփոխվող տվյալները, որի համաձայն՝ համաճարակի բռնկման պահից ի վեր երկրի ողջ տարածքում մահացել է 2140 մարդ:

Նշվում է, որ վերջին 24 ժամվա ընթացքում Թուրքիայում գրանցվել է վարակման 4674 դեպք, մահացել է 123 մարդ: Ապաքինվել է 13 430-ը, բուժումը շարունակում է 75 410 մարդ: 1909 մարդ գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում:

Հիշեցնենք, որ ողջ աշխարհում կորոնավիրուսի հետևանքով մահացել է ավելի քան 168 000 մարդ, վարակվել՝ ավելի քան 2 454 000-ը: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին համավարակ է հայտարարել: Վիրուսը տարածվել է ավելի քան 200 երկրում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում