ՄՄարիամ Մխիթարյան

Թրամփը դժգոհ է լրագրողներից. CNN

Թրամփը դժգոհ է լրագրողներից. CNN

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննադատել է լրագրողներին կորոնավիրուսային իրավիճակի մասին հաղորդումների համար: Նրա կարծիքով՝ ամերիկյան լրատվամիջոցները հրապարակում են կեղծ տեղեկություններ: Նախագահն այդ մասին հայտարարել է Սպիտակ տանը կայացած ճեպազրույցի ժամանակ, որի ձայնագրության տեքստը հրապարակել է CNN-ը:

«Մենք առաջին տեղում չենք COVID-19-ից մահացածների թվով, առաջին տեղում Չինաստանն է: Չինացիները մեզանից շատ առաջ են: Ինչո՞ւ չեք ուզում դա մատնանշել»,- ասել է ԱՄՆ առաջնորդը վրդովված: Նա նաև նշել է, որ կորոնավիրուսային վարակի առկայությունը հաստատող ամենաճշգրիտ թեստերն ԱՄՆ-ում են, և դրանց քանակը բավարար են: Թրամփը քննադատել է նաև ԱՄՆ նահանգապետներին, որոնք բազմիցս դժգոհում էին համաճարակի դեմ պայքարի համար միջոցների բացակայությունից:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում