ՄՄարիամ Մխիթարյան

Պետությունների սահմանները պետք է փակ մնան ևս մեկ տարի. Միլոշ Զեման, РИА Новости

Պետությունների սահմանները պետք է փակ մնան ևս մեկ տարի. Միլոշ Զեման, РИА Новости

Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը F1 ռադիոկայանում ունեցած ելույթի ժամանակ կարծիք է հայտնել, որ պետությունների սահմանները պետք է փակ մնան ևս մեկ տարի, փոխանցում է РИА Новости-ն:

Չեխիայի ղեկավարի խոսքով՝ դա անհրաժեշտ է համաճարակի նոր ալիքից խուսափելու համար, ինչն էլ կնպաստի զարգացնել ներգնա տուրիզմը: «Կարծում եմ, որ մեր համաքաղաքացիները կարող են օգտագործել այս իրավիճակը, որպեսզի վայելեն իրենց երկրի գեղեցկությունը»,- ասել է Զեմանը:

Ավելի վաղ, նման կարծիք էր հայտնել հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Ռոման Պրիմուլան: Նրա խոսքով՝ Եվրամիությունում պետական ​​սահմանները կարող են փակ մնալ երկու տարի: Եվրահանձնաժողովը, սակայն, ԵՄ երկրներին խորհուրդ է տվել Շենգենյան գոտի քաղաքացիների մուտքի և ելքի սահմանափակումները երկարաձգել մինչև մայիսի 15-ը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում