ՌՌոզա Խաչատրյան

Աշխարհում Covid-19-ի դեպքերն անցան 2 միլիոն 400 հազարը, Իսպանիայում՝ 200 հազարը․ worldometers

Աշխարհում Covid-19-ի դեպքերն անցան 2 միլիոն 400 հազարը, Իսպանիայում՝ 200 հազարը․ worldometers

Ըստ worldometers կայքի` աշխարհում այսօր՝ Երևանի ժամանակով 14:30-ի դրությամբ, Covid-19-ի հայտնաբերված դեպքերի ընդհանուր թիվը 2,418,592 է, զոհերի թիվը՝ 165,741 է, ապաքինվել է շուրջ 633,067 հազար մարդ։ Աշխարհում վարակի ակտիվ դեպքերի ընդհանուր թիվը 1,619,784 է, որից 54,205-ը գտնվում է ծանր և ծայրահեղ ծանր վիճակում։

Վարակվածների թվով առաջինը ԱՄՆ-ն է: Այստեղ 764,265 մարդու մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս։ Ապաքինվել է 71,012 մարդ, մահացել՝ 40,565 մարդ։ ԱՄՆ-ում վարակի թեժ կետը մնում է Նյու Յորքը՝ 247,215 դեպքերով։  Իսկ հայաշատ Կալիֆոռնիա նահանգը հինգերորդն է ԱՄՆ-ում վարակի մեծության առումով։ Այստեղ գրանցվել է 31,527 դեպք։

Վարակվածների թվով երկրորդ երկիրը մնում է Իսպանիան։ Այստեղ վարակվածների թիվն անցավ 200 հազարը։ Մահվան ելքով է ավարտվել 20,852-ը, իսկ առողջացել է  80,587 մարդ։

Իտալիան վարակվածների թվով երրորդն է, սակայն վարակի «եվրոպական հայրենիքում» կարծես տեպերը դանդաղում են. 178,972 հոգու մոտ հաստատվել է վարակը։ Մահացածների թվով Իտալիան առաջատարներից է․ մահացել է 23,660 մարդ։ Ապաքինվել է 47,055 մարդ։

Չորրորդ տեղում  Ֆրանսիան է, որտեղ  երեկ վարակի շուրջ 1100 նոր դեպք է գրանցվել։ Ընդհանուր առամամբ՝ երկրում գրանցվել է 152,894 դեպք, մահացել է 19,718 մարդ, ապաքինվել՝ 36,578-ը։

Շուրջ 2000 նոր դեպք և 100 մահ էլ երեկ արձանագրվել է Գերմանիայում։ Ընդհանուր առմամբ Գերմանիայում արձանագրվել է 145,743 դեպք։ Այստեղ վարակից մահացել է 4,642 մարդ, ապաքինվել 91,500 մարդ։

Վարակի հայրենիքում՝ Չինաստանում երեկ ընդամենը 16, այսօր՝ 12 նոր դեպք է գրանցվել, ընդհանուր առմամբ գրանցվել է 82,747 դեպք, որով Չինաստանն աշխարհում այս պահին 8-րդն է։ Ապաքինվել է 77,084 մարդ, մահացել է 4,632 մարդ։ Վերջին երկու օրերին Չինաստանում մահվան դեպք չի գրանցվել։ 

Հարևան Իրանում գրանցվել է 82,211 դեպք։ 5,118 մարդ մահացել է, 57,023-ը՝ վերականգնվել։ Իրանն այլևս տարածաշրջանում առաջատարը չէ։  Թուրքիան վերջին օրերին շրջանցել է Իրանին։ Այստեղ արդեն գրանցվել է 86,306 դեպք։ Արձանագրվել է մահվան 2,017, ապաքինման՝ 11,976 դեպք։ 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում