ՄՄարիամ Մխիթարյան

COVID-19. hամաճարակային անկարգություններ. Euronews

COVID-19. hամաճարակային անկարգություններ. Euronews

Անկարգություններ են սկսվել հունական Խիոս կղզու փախստականների ճամբարներից մեկում: Աֆրիկայից և Կենտրոնական Ասիայից ագրեսիվ մարդկանց մի խումբ հրկիզել է մի քանի վրան և տեղի ճաշարանը, դեպքի վայր ժամանած ոստիկանների ուղղությամբ քարեր ու շշեր են նետել:

Ըստ  հաղորդումների՝ ճամբարի բնակիչների խռովության պատճառ է դարձել 47-ամյա իրաքցի կնոջ մահը: Լուրեր են տարածվել, թե կինը կորոնավիրուսով վարակված էր,  քանի որ մահից առաջ բարձր ջերմություն և հազ է ունեցել: Մինչդեռ ճամբարը լեփ-լեցուն է, ոչ ոք չի կարող այն լքել, հիգիենայի միջոցներն ու դեղերն էլ չեն բավարարում:

Մարդկանց հանգստացնելու համար ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել: Իշխանություններն ավելի ուշ հայտարարել են, որ կորոնավիրուսի կասկածները չեն հաստատվել:

Հունական կղզիներում փախստականների և միգրանտների ճամբարներում այսօր 40 հազար մարդ կա, հաճախ են այնտեղ խռովություններ և ոստիկանության հետ բախումներ բռնկվում: Կորոնավիրուսի համաճարակի ֆոնին իրավիճակը նկատելիորեն վատթարացել է:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում