ՄՄարիամ Մխիթարյան

Բրազիլիայի նախագահն ընդդեմ սահմանափակումների. Deutsche Welle

Բրազիլիայի նախագահն ընդդեմ սահմանափակումների. Deutsche Welle

Բրազիլիայի նախագահ Ժայիր Բոլսոնարուն մասնակցել է մայրաքաղաքում անցկացված ցույցին՝ ընդդեմ կորոնավիրուսի պատճառով հաստատված սահմանափակումների: Ընդհանուր առմամբ, ակցիային մասնակցել է մոտ 600 մարդ:

Խորհրդարանը և Բրազիլիայի տարածաշրջանային ղեկավարները արգելում են տնից դուրս գալ կորոնավիրուսի համաճարակի պատճառով: Բոլսոնարուն քննադատել է այդ միջոցները՝ վիրուսն անվանելով «փոքր գրիպ», իսկ կորոնավիրուսի տարածման դեմ պայքարը՝ «հիստերիա», հայտնում է DW-ն:

Ավելի վաղ Բոլսոնարուն աշխատանքից հեռացրել էր առողջապահության նախարար Լուիս Էնրիկե Մանդետտային, որը Բրազիլիայում սոցիալական հեռավորության պահպանման հիմնական աջակիցներից էր: Ապրիլի 17-ին էլ նախագահը հանդես էր եկել հարևան պետությունների հետ սահմանները բացելու առաջարկով:

Մինչդեռ կորոնավիրուսով վարակվածների թվով Բրազիլիան առաջին տեղում է Լատինական Ամերիկայի երկրների շարքում: Գրանցվել է ավելի քան 38 հազար վարակակիր, մահացել է մոտ 2,5 հազար մարդ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում