ՆՆարեկ Սահակյան

Նյու Յորք նահանգում կթույլատրվեն տեսակապի միջոցով ամուսնությունները. TACC

Նյու Յորք նահանգում կթույլատրվեն տեսակապի միջոցով ամուսնությունները. TACC

ԱՄՆ-ի Նյու Յորք նահանգի իշխանությունները թույլ կտան բնակիչներին համավարակի պայմաններում ամուսնանալ հեռավար կարգով՝ տեսակապի օգնությամբ: Այս մասին հայտնում է TACC գործակալությունը՝ վկայակոչելով նահանգապետ Էնդրյու Կուոմոյին:

«Այսօր մենք հրամանագիր կստորագրենք, որը թույլ կտա մարդկանց հեռավար կարգով ստանալ ամուսնության վկայական, իսկ համապատասխան աշխատակիցները պսակադրության արարողությունը կվարեն տեսակապի միջոցով»,- ասել է նահանգապետի քարտուղար Մելիսա Դե Ռոսան:

«Երբ հարցը վերաբերում է ամուսնությանը, որևէ արդարացում լինել չի կարող»,- ասել է Կուոմուն և հավելել, որ կորոնավիրուսի համավարակի այս ընթացքում շատացել են ապահարզաններն այն դեպքում, երբ նահանգում նվազել են ամուսնությունները: Նահանգապետը կոնկրետ թվեր չի նշել:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում