Թուրքիան կորոնավիրուսով վարակվածների թվով շրջանցել է Իրանին. Worldometers

Թուրքիան կորոնավիրուսով վարակվածների թվով շրջանցել է Իրանին. Worldometers

Թուրքիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 82 329-ի: Հաստատված դեպքերի թվով Թուրքիան շրջանցել է Իրանին, որտեղ ներկայումս կա 80 868 վարակված մարդ: Այս մասին վկայում են Worldometers կայքի՝ իրական ժամանակում փոփոխվող տվյալները:

Թուրքիայում մեկ օրում գրանցվել է 3783 նոր դեպք, մահացել է 121 մարդ: Ընդհանուր մահերի թիվը 1890 է, ապաքինվել է 10 453 մարդ: Իրանում մեկ օրում գրանցվել է 1374 նոր դեպք, մահացել է 73 մարդ: Ընդհանուր մահերի թիվը 5031 է, ապաքինվել է 55 987 մարդ:

Հիշեցնենք, որ աշխարհում վարակվածների թվով առաջատարն ԱՄՆ է, որտեղ կա ավելի քան 726 000 վարակված: Երկրորդ և երրորդ տեղերում են Իսպանիան և Իտալիան: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում