ՄՄարի Կոստանյան

ԱՄԷ-ում կտուգանեն կորոնավիրուսի մասին կեղծ կամ չճշտված տեղեկատվության համար. Reuters

ԱՄԷ-ում կտուգանեն կորոնավիրուսի մասին կեղծ կամ չճշտված տեղեկատվության համար. Reuters

Արաբական Միացյալ Էմիրությունների իշխանությունները 5500 դոլարով կտուգանեն այն անձանց, որոնք կորոնավիրուսի վերաբերյալ ոչ պաշտոնական կամ չճշտված տեղեկություններ կհաղորդեն: Այս մասին տեղեկացնում է Reuters գործակալությունը:

Երկրի իշխանությունների նման որոշումը պայմանավորված է ԱՄԷ-ում COVID-19 վարակի վերաբերյալ ապատեղեկատվության տարածումը կանխելու նպատակով:

Արաբական Միացյալ Էմիրություններում կա ավելի քան 6300 վարակակիր, մահացության դեպքերը 37-ն են:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում