ԱԱրման Գալոյան

ՌԴ-ն մինչև հունիսի 15-ն օտարերկրացիներին երկրից դուրս գալ չի պարտավորեցնի

ՌԴ-ն մինչև հունիսի 15-ն օտարերկրացիներին երկրից դուրս գալ չի պարտավորեցնի

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ մինչև հունիսի 15-ն օտարերկրացիները չեն պարտավորեցվի Ռուսաստանից դուրս գալ՝ տեղեկացնում է ՌԴ նախագահի պաշտոնական կայքը:

«Սահմանել, որ 2020 թվականի մարտի 15-ից հունիսի 15-ն ընկած ժամանակահատվածում օտարերակրացիների և քաղաքացիություն չունեցող անձանց նկատմամբ չեն կիրառվում նրանց՝ երկրում գտնվելու անցանկալիության, արտաքսման կամ օտարերկրյա պետություն տեղափոխման մասին որոշումները»,- նշված է ՌԴ նախագահի ստորագրած փաստաթղթում:

Մինչև հունիսի 15-ը որոշումներ չեն կայացվի փախստականի կարգավիճակից զրկելու, ժամանակավոր կացության իրավունքի, տրամադրած վիզան չեղարկելու, ժամանակավոր աշխատանքի իրավունքի թույլտվության, պետական ծրագրերի մասնակցության վերաբերյալ: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում