ՄՄարիամ Մխիթարյան

Պատգամավորները Պուտինին առաջարկել են վճարել քաղաքացիներին. Interfax

Պատգամավորները Պուտինին առաջարկել են վճարել քաղաքացիներին. Interfax

Մոսկվայից և Սանկտ Պետերբուրգից տարբեր մակարդակների մի խումբ պատգամավորներ բաց նամակով դիմել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին և վարչապետ Միխայիլ Միշուստինին՝ առաջարկելով վճարել բոլոր քաղաքացիներին կորոնավիրուսային համաճարակի ընթացքում, Interfax-ին հայտնել է Մոսկվայի քաղաքային դումայի պատգամավոր Միխայիլ Տիմոնովը:

«Մենք հորդորում ենք Ռուսաստանի Դաշնության բոլոր քաղաքացիների համար ապահովել բավարար նպաստներ, չափահասի համար 25 հազար ռուբլի, երեխայի համար՝ 15 հազար»,- ասվում է կոչում:

Դիմումի մեջ ասվում է, որ «պետությունը կուտակել է հսկայական պաշարներ «նեղ  օրվա» համար, և «այդ օրը եկել է Ռուսաստանի բնակիչների մեծ մասի համար: Քաղաքացիներին և տնտեսությանն աջակցելը այժմ շատ անհրաժեշտ է»:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում