ԱԱրման Գալոյան

Սարալանջի փողոցում F1 տեսակի նռնակ է հայտնաբերվել

Սարալանջի փողոցում F1 տեսակի նռնակ է հայտնաբերվել

Երևանի Սարալանջի փողոցում առավոտյան ական է հայտնաբերվել, տեղեկացնում է ԱԻՆ-ը:

«Ապրիլի 17-ին՝ ժամը 09:29-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարալանջի փողոցի 9-րդ շենքի հարակից ավտոտնակների մոտակայքում ական է նկատվել:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատից երկու խումբ:

Պարզվել է, որ հայտնաբերվել է մեկ հատ F1 տեսակի նռնակ՝ առանց պայթուցիչի:

Փրկարարները նռնակը տեղափոխել են անվտանգ տարածք և վնասազերծել»,- նշված է ԱԻՆ հաղորդագրության մեջ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում