ՄՄարիամ Մխիթարյան

Կորոնավիրուսի հետ կապված նոր սահմանափակումներ Վրաստանում. Aliq

Կորոնավիրուսի հետ կապված նոր սահմանափակումներ Վրաստանում. Aliq

Այսօրվանից Վրաստանում ուժի մեջ են մտել մի շարք սահմանափակումներ: Պաշտպանիչ դիմակներ կրելը պարտադիր է բոլոր հանրային փակ տարածքներում՝ դեղատներ, խանութներ և այլն:

10 օրով արգելվում է գերեզմանատների տարածք մուտք գործելը: Բացառություն են հուղարկավորության դեպքերը: Սա վերաբերում է նաև շրջաններին:

Ապրիլի 17-21-ը արգելվելու է մարդատար մեքենաներով երթևեկությունը, ինչը, ի դեպ, առաջացրել է Վրաստանի պատրիարքարանի քննադատությունը:

Ապրիլի 17-ի դրությամբ Վրաստանում կորոնավարակի հաստատված դեպքերի թիվը 370 է: Աջարիայում կորոնավիրուսի 7 նոր դեպք է հաստատվել, պացիենտներից 5-ը բուժաշխատողներ են: Մահվան դեպքերի թիվն անփոփոխ է՝ 3, առողջացել է 77 մարդ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում