Քուրդ աշխարհազորն ազատագրել է Քոբանիի մեծ մասը

Քուրդ աշխարհազորն ազատագրել է Քոբանիի մեծ մասը

Քրդական  ուժերը «Իսլամական պետության» գրոհայիններից գրեթե մաքրել են Սիրիայի Քոբանի քաղաքը, այժմ մարտերն ընթանում են քաղաքի արվարձաններում, դրանք շարունակվում են արդեն մեկ ամսից ավելի:

ԱՄՆ-ի ղեկավարությամբ կոալիցիոն ուժերը իսլամիստների դիրքերին հասցրել են հերթական օդային հարվածները: Թուրք-սիրիական սահմանին ահաբեկիչներն ընկել են քրդերի պատրաստած ծուղակը և ոչնչացվել: Իսկ Իրաքում կռվող քրդերն ազատագրել են Զումար քաղաքն ու մոտակա գյուղերը:

Քրդերը միաժամանակ բացահայտել և հերքել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի կեղծ հայտարարությունը, թե իրենք համաձայնել են, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի դեմ կռվող, այսպես կոչված, «ազատ բանակի» զինյալներն օգնեն Քոբանին ազատագրելու հարցում:

Քուրդիստանի ժողովրդավարական միության ղեկավար Սալեհ Մուսլիմն ասել է, թե քրդերն Էրդողանի պատարաստած տրոյական ձիու կարիքը չունեն:

Այս և այլ միջազգային նորությունները` տեսանյութում

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում