ԱԱրման Գալոյան

Վրաստանում ամբողջությամբ կարգելվի թեթև մարդատար մեքենաների տեղաշարժը

Վրաստանում ամբողջությամբ կարգելվի թեթև մարդատար մեքենաների տեղաշարժը

Վրաստանի կառավարության որոշմամբ, ապրիլի 17-ին՝ ժամը 12:00-ից սկսած մինչև ապրիլի 21-ը Վրաստանում ամբողջությամբ արգելվում է թեթև մարդատար մեքենաների տեղաշարժը։ Այս մասին հայտնում է Վրաստանում Հայաստանի դեսպանությունը: 

Սահմանափակումները չեն տարածվում բեռնափոխադրող և առաքման ծառայությունների տրանսպորտային միջոցների վրա:

Բացի այդ, արգելվում է առանց դիմակ կրելու հասարակական փակ վայրեր մուտքը։

Հիշեցնենք, որ Վրաստանի կառավարության մեկ այլ որոշմամբ ապրիլի 15-ից 10 օրով փակվել է Թբիլիսի, Բաթումի, Քութայիսի և Ռուսթավի քաղաքներ ելումուտը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում