ՄՄարի Կոստանյան

Եվրոպայի «կրիտիկական շաբաթների» կանխատեսումները. ԱՀԿ. РИА Новости

Եվրոպայի «կրիտիկական շաբաթների» կանխատեսումները. ԱՀԿ. РИА Новости

Առողջապահության համաշխարհային կազմակերպության Եվրոպայի տարածաշրջանային մասնաճյուղի տնօրեն Հանս Քլուգեն առցանց ճեպազրույցի ժամանակ հայտնել է, որ եվրոպական տարածաշրջանում COVID-19-ի վարակի նոր դեպքերն աճում են, և հաջորդ շաբաթները «կրիտիկական» կլինեն եվրոպական երկրների համար: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն:

«Նոր դեպքերի թիվը շարունակում է աճել Եվրոպայում: Վերջին մի քանի շաբաթների ընթացքում նոր դեպքերը գրեթե կրկնապատկվել են՝ մոտենալով մեկ միլիոնին: Սա նշանակում է, որ աշխարհում վարակի մոտ 50 տոկոսը Եվրոպայում է»:

ԱՀԿ տարածաշրջանային տնօրենը նշել է, որ տարածաշրջանի 10 երկրներում, որոնք ավելի շատ են տուժել վարակից, վերջին շաբաթների ընթացքում դրական տեղաշարժ  է եղել, և վարակի դեպքերի նվազում է արձանագրվել Իսպանիայում, Իտալիայում, Գերմանիայում, Շվեյցարիայում ու Ֆրանսիայում: Սակայն որոշ երկրներում էլ վարակի նոր դեպքերի դինամիկայի աճ է նկատվում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում