Գերմանիան սկսել է ընդունել ապօրինի ներգաղթյալների հոսքերը

Գերմանիան սկսել է ընդունել ապօրինի ներգաղթյալների հոսքերը

Գերմանիան արդեն երրորդ օրն է՝ ընդունում է Հունգարիայում մինչ այդ արգելափակված հազարավոր ներգաղթյալների:

Նրանց տեղավորում են ժամանակավոր կացարաններում: Միայն հանգստյան օրերին Գերմանիա է մուտք գործել 20 000 ներգաղթյալ: Ավստրիայի կանցլեր Վերներ Ֆեյմանը կոչ է արել փախստականների հարցում արտակարգ միջոցներից անցնել բնականոնի:

Որոշ կայարաններում կամավորների կետեր են բացվել, որտեղ փախստականները կարող են խմելու ջուր, սնունդ եւ տաք հագուստ ստանալ: Տեղաբնակների մեծ մասը եւս սրտացավ վերաբերմունք է ցուցաբերում ներգաղթյալների նկատմամբ:

Գաղթականների հոսքը ժողովրդական հուզումների պատճառ է դարձել: Դորտմունդում բախումներ են տեղի ունեցել հակաֆաշիստների եւ աջ արմատականների միջեւ:

Մանրամասները՝ տեսանյութում 

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում