ՄՄարիամ Մխիթարյան

Տարեցներն էլ են կարողանում դիմակայել կորոնավիրուսին. РИА Новости

Տարեցներն էլ են կարողանում դիմակայել կորոնավիրուսին. РИА Новости

Բրազիլիայում Երկրորդ աշխարհամարտի 99-ամյա վետերանը բուժվել է COVID-19-ից՝ դառնալով այդ երկրի ամենատարեց բուժված հիվանդը:

Էրնանդո Արմելինդո Պիվետան հիվանդանոց էր տեղափոխվել անցած երկուշաբթի կորոնավիրուսի ​​ախտորոշմամբ և դուրս էր գրվել երեքշաբթի՝ ապրիլի 14-ին: Վետերանը դեռ պետք է սպասի վերջին թեստի արդյունքներին, բայց բժիշկները վստահ են, որ նա լիովին ապաքինվել է: Սկզբում Պիվետան բուժվում էր տանը, բայց շարունակվող հազի պատճառով նրան տեղափոխել էին հիվանդանոց:

Հիվանդանոցի բժշկական անձնակազմը վետերանին ծափահարություններով է ճանապարհել տուն:

Բրազիլիայի Առողջապահության նախարարության վերջին տվյալների համաձայն՝ երկրում COVID-19-ով վարակվածների թիվը հասել է 25262-ի, մահացել է 1,532 մարդ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում