ՄՄարի Կոստանյան

Իրանում գրանցվել է վերջին մեկ ամսվա մահացության ամենացածր ցուցանիշը. CNN

Իրանում գրանցվել է վերջին մեկ ամսվա մահացության ամենացածր ցուցանիշը. CNN

Իրանում վերջին 24 ժամվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսից մահացության 98 նոր դեպք: Սա վերջին մեկ ամսում երկրում արձանագրված մահացության ամենացածր ցուցանիշն է, գրում է CNN-ը՝ հղում կատարելով Իսլամական Հանրապետության առողջապահության նախարարության խոսնակի հայտարարությանը:

«Հուսով ենք, որ սա համավարակի նվազման սկիզբն է: Սակայն ինչպես ասվում է՝ «Մեկ ծաղկով գարուն չի գա», հետևաբար՝ մենք հնարավորինս պետք է պահպանենք սոցիալական հեռավորությունն ու մնանք տանը»:

Իրանում մեկ օրվա ընթացքում արձանագրվել է վարակի 1574 նոր դեպք: Ընդհանուր թիվը կազմում է 74.877: Մահացածների թիվը հասնում է 4683-ի:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում