ՄՄարիամ Մխիթարյան

Պեկինին Աֆրիկայում դիվանագիտական ճգնաժամ է սպառնում. CNN

Պեկինին Աֆրիկայում դիվանագիտական ճգնաժամ է սպառնում. CNN

Պեկինը կարող է դիվանագիտական խնդիրներ ունենալ Աֆրիկայում՝ Չինաստանում կորոնավիրուսի հետ կապված՝ աֆրիկյան երկրների քաղաքացիների նկատմամբ խտրական վերաբերմունքի պատճառով:

Այս մասին լուրերը զայրույթ են առաջացել Աֆրիկա մայրցամաքում: Չինաստանի հարավային Գուանչժոու քաղաքում աֆրիկացի ուսանողներն ու արտագաղթածները անցյալ շաբաթ ենթարկվել են կորոնավիրուսային հարկադիր թեստավորման փորձարկումների և 14-օրյա ինքնամեկուսացման՝ ներմուծվող վարակների վախի ֆոնին: Բացի դրանից՝ Աֆրիկայի մեծ թվով քաղաքացիներ անօթևան են մնացել, քանի որ չինացի տանտերերը նրանց վտարում են տներից, քաղաքի հյուրանոցներն էլ հրաժարվում են տեղավորել:

Տեղեկությունների համաձայն՝ Չինաստանում առկա է երկիր ներմուծվող վիրուսի բռնկման երկրորդ ալիքի վտանգը: Այդ բացատրությունը, սակայն, չի մեղմել աֆրիկյան մի շարք պետությունների վրդովմունքը: Չինաստանի արտգործնախարարության խոսնակն արձագանքել է ճգնաժամին՝ խոստանալով, որ մարզային իշխանությունները հաշվի կառնեն աֆրիկյան որոշ երկրների մտահոգություններն ու կմեղմացնեն կարանտինային միջոցառումները, այդ թվում՝ հատուկ կացարան կտրամադրվի օտարերկրացիներին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում