Սիրիայի կառավարական բանակը Դամասկոսում զգալի հաջողությունների է հասել

Սիրիայի կառավարական բանակը Դամասկոսում զգալի հաջողությունների է հասել

Սիրիայի կենտրոնական՝ Թադմուրի շրջանում իսլամիստ ծայրահեղականները շարունակում են մշակութային սպանդի ենթարկել Փալմիրայի անտիկ հուշարձանները: Բանակն էլ հաջողությունների է հասնում մերձդամասկոսյան ռազմավարական բնակավայրերում:

Քաղաքի մի զգալի հատված անցել է բանակի հսկողության տակ: Ոչնչացվել եւ վիրավորվել են տասնյակ ահաբեկիչներ: Նաեւ շարքից հանվել է նրանց պատկանող մեծ քանակությամբ զենք ու զինամթերք: 

Նախագահ Բաշար Ասադի՝ հակաահաբեկչական ավելի քան քառամյա արշավին դարձյալ համերաշխություն են հայտնել Թեհրանն ու Մոսկվան:

Երկու օր առաջ Իրանի փոխարտգործնախարար Հուսեյն Ամիր Աբդուլահիանը Բեյրութում տարածաշրջանի հարցերը քննարկել է Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ դեսպանորդ Ստեֆան դե Միստուրայի հետ: 

 

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում