ՄՄարիամ Մխիթարյան

Կորոնավիրուսի տարածման տվյալներ Վրաստանից և Ադրբեջանից

Կորոնավիրուսի տարածման տվյալներ Վրաստանից և Ադրբեջանից

Վրաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հասել է 266-ի, գրում է aliq.ge կայքը: Մեկ գիշերվա ընթացքում դեպքերն աճել են 9-ով: Առողջացածները 67-ն են: Ապրիլի 13-ի տվյալներով՝ կարանտինային ռեժիմում է 4872, ստացիոնար վերահսկողության ներքո` 453 մարդ, գրանցվել է 3 մահ:

Ավստրիայի 2 քաղաքացի, որոնց վարակը հաստատվել էր Վրաստանում, վերադարձել են հայրենիք: Վրաստան է տեղափոխվել 3 քաղաքացի, որոնց  վարակը հաստատվել էր Հայաստանի և Թուրքիայի տարածքում:

Ադրբեջանում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 1098-ի, նրանցից 250-ը բուժվել է, 11-ը՝ մահացել, 837 մարդ շարունակում է բուժումը հիվանդանոցներում հատուկ բուժման պայմաններում, հայտնում է INTERFAX-ը՝ վկայակոչելով Ադրբեջանի կառավարությանն առընթեր գործող շտաբի տվյալները: Միայն Նախիջևանում 71 վարակակիր և մեկ մահ կա:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում