ՄՄարիամ Մխիթարյան

Էրդողանը մերժել է Թուրքիայի ներքին գործերի նախարարի հրաժարականը. Hurriyetdaily

Էրդողանը մերժել է Թուրքիայի ներքին գործերի նախարարի հրաժարականը. Hurriyetdaily

Թուրքիայի նախագահ Էրդողանը մերժել է ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլունի հրաժարականը, որը նա ներկայացրել էր՝ կապված պարետային ժամ հաստատելու պատճառով սկսված քննադատությունից հետո:

Ուրբաթ՝ ապրիլի 10-ին, Սոյլուն հայտարարեց Թուրքիայի 31 քաղաքներում, ներառյալ Անկարան, Ստամբուլը և Անթալիան, պարետային ժամ հաստատելու մասին, որպես նոր կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի միջոց: Թուրքիայի գլխավոր ընդդիմության Ժողովրդահանրապետական ​​կուսակցության ներկայացուցիչները քննադատել են այս որոշումը, քանի որ պարետային ժամի մասին հայտարարվել է այն սկսվելուց ընդամենը երկու ժամ առաջ: Արդյունքում Թուրքիայում 250 հազար մարդ շտապել է խանութներ՝ փորձելով ձեռք բերել առաջին անհրաժեշտության իրեր, առաջացել է մեծ բազմություն, ստեղծվել է քաոսային վիճակ, ինչը մեծացրել է կորոնավիրուսի տարածման սպառնալիքը:

Լրատվամիջոցները հիշեցնում են, որ Թուրքիայում գրանցվել է կորոնավիրուսով վարակի 56 956 դեպք: Մահացությունների ընդհանուր թիվը հասել է 1198-ի, վերջին մեկ օրում մահացել է 97-մարդ, ապաքինվել է 3446 հիվանդ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում