ՄՄարիամ Մխիթարյան

Զելենսկին 1 մլն դոլար է խոստացել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ստեղծողին․ ТАСС

Զելենսկին 1 մլն դոլար է խոստացել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ստեղծողին․ ТАСС

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պատրաստ է ուկրաինացի գիտնականներին 1 միլիոն դոլար վճարել, եթե նրանց հաջողվի կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ ստեղծել։ Այդ մասին հայտարարել է երկրի առողջապահության փոխնախարար Վիկտոր Լյաշկոն, հայտնում է ՏԱՍՍ-ը։ 

Լյաշկոն նաև ասել է, որ վարակի տարածման պիկը սպասվում է ապրիլի 17-ին։ Եվ եթե այդ սցենարն, ըստ նրա, գործի, կառավարությունն ապրիլի 24-ից կարող է մտածել սահմանափակումները վերանայելու մասին։

Նշենք, որ Ուկրաինայում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 2777-ի, մեկ օրում հաստատվել է 266 նոր դեպք, 89 մարդ առողջացել է։    

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում