ՄՄարի Կոստանյան

ԱՀԿ-ն Բելառուսին խորհուրդ է տվել պատրաստվել կորոնավիրուսի վատագույն սցենարին. Интерфакс

ԱՀԿ-ն Բելառուսին խորհուրդ է տվել պատրաստվել կորոնավիրուսի վատագույն սցենարին. Интерфакс

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը Բելառուսին խորհուրդ է տվել պատրաստվել կորոնավիրուսի տարածման վատագույն  սցենարին, գրում է Интерфакс գործակալությունը:

Մինսկում կայացած ճեպազրույցի ժամանակ ԱՀԿ-ի փորձագիտական առաքելության ղեկավարը հայտնել է, որ այժմ անհրաժեշտ է ակտիվացնել արտակարգ իրավիճակների ծրագրերը, որպեսզի առողջապահական հաստատությունները պատրաստ լինեն:

ԱՀԿ-ի ներկայացուցիչը հայտնել է, որ համաշխարհային կառույցը Բելառուսի իշխանություններին խորհուրդ է տալիս արգելել զանգվածային միջոցառումները:

Բելառուսի առողջապահության նախարարության տվյալներով՝ ապրիլի 11-ի դրությամբ երկրում կա կորոնավիրուսից մահացության 23 դեպք: Վարակվածների ընդհանուր թիվը կազմում է 2226:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում