ՄՄարի Կոստանյան

Կորոնավիրուսի նոր ռեկորդ Միացյալ Նահանգներում. BBC

Կորոնավիրուսի նոր ռեկորդ Միացյալ Նահանգներում. BBC

Կորոնավիրուսի մահացության նոր ռեկորդային ցուցանիշ Միացյալ Նահանգներում: Վերջին 24 ժամվա ընթացքում մահացել է ավելի քան 2 հազար մարդ՝ գրում է BBC-ն: COVID-19 վարակի վիճակագրության մասին տեղեկությունները հաղորդում է Ջոնս Հոփքինս համալսարանը:

Միացյալ Նահանգներում վարակվածների թիվը գերազանցում է կես միլիոնը: Մտավախություն կա, որ այս երկիրը մահացության ցուցանիշով կգերազանցի Իտալիային, որը զոհերի թվով առաջատարն է աշխարհում: Թեպետ Սպիտակ տան փորձագետները նշում են, որ կորոնավիրուսի համավարակը սկսում է թուլանալ:

Միաժամանակ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ ամենայն հավանականությամբ Միացյալ Նահանգներում մահացության դեպքերը շատ ավելի քիչ կլինեն իր՝ նախապես կանխատեսած 100 հազարից:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում