ՄՄարիամ Մխիթարյան

Թրամփը հոգեբույժների հետ քննարկել է քաղաքացիների վրա COVID-19-ի ազդեցության հարցը. РИА Новости

Թրամփը հոգեբույժների հետ քննարկել է քաղաքացիների վրա COVID-19-ի ազդեցության հարցը. РИА Новости

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը տեսակապի միջոցով անցկացված կոնֆերանսի ժամանակ հարյուրավոր հոգեբույժների, հոգեբանների և հասարակական գործիչների հետ քննարկել է այն հարցը, թե ինչպես է կորոնավիրուսի համաճարակը ազդում ամերիկացիների հոգեկան առողջության վրա, հայտնում է Սպիտակ տունը:

«Նախագահը խոստովանել է, որ մեծ թվով ամերիկացիներ են կորոնավիրուսի պատճառով բախվում դժվարությունների, այդ թվում միայնությանը՝ սոցիալական հեռավորության, հուսահատությանը՝ աշխատանքի բացակայության պատճառով: Նրանք անհանգստացած են ու վշտացած հարազատներին կորցնելու համար»,-  հայտնել է Սպիտակ տունը:

Կոնֆերանսին մասնակցել են առաջին տիկին Մելանյա Թրամփը և ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը կնոջ՝ Կարենի հետ:

Սպիտակ տունը հիշեցրել է, որ ամերիկյան տնտեսության աջակցության համար նախատեսված ավելի քան 2 տրիլիոն դոլարից 400 միլիոնը հատկացվել է հոգեբանական և հոգեբուժական ծառայություններին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում