ՄՄարիամ Մխիթարյան

ՕՊԵԿ+-ի անդամները համաձայն են կրճատել նավթի արդյունահանումը. The Wall Street Journal

ՕՊԵԿ+-ի անդամները համաձայն են կրճատել նավթի արդյունահանումը. The Wall Street Journal

ՕՊԵԿ+-ի անդամ երկրները համաձայնել են նավթի արդյունահանումը կրճատելու նոր գործարքի պայմաններին, հայտնում է Wall Street Journal-ը՝ վկայակոչելով աղբյուրներին:

Նախատեսված է մայիս-հունիս ամիսներին արդյունահանումը կրճատել օրական տասը միլիոն բարելով: Հետագայում, շուկայի կայունացումով պայմանավորված, այն կնվազի: Այսպիսով, հուլիս-դեկտեմբեր ամիսներին սև ոսկու արդյունահանումը կկազմի օրական ութ միլիոն բարել, իսկ հունվարից մինչև 2021 թվականը ժամանակահատվածում`օրական վեց միլիոն:

Առայժմ հայտնի է, որ Սաուդյան Արաբիան և Ռուսաստանը ստանձնել են նավթի արդյունահանման կրճատման հիմնական հարվածը: Երկու երկրները մտադիր են նավթի արդյունահանումը հասցնել օրական 8,5 միլիոն բարելի: Իրանը, Լիբիան և Վենեսուելան կազատվեն կրճատումից:

Այնուամենայնիվ, վերջնական որոշում չի ընդունվել Մեքսիկայի պատճառով: Այդ երկիրը հրաժարվել է կրճատել արդյունահանումը, իսկ նրա ներկայացուցիչը լքել է ՕՊԵԿ-ի վիրտուալ հանդիպումը:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում