Թաիլանդի բնակչուհին կորոնավիրուսից ապաքինվելուց մեկ շաբաթ անց կրկին վարակվել է՝ գրում է РИА Новости կայքը:
Մարտի սկզբին արտասահմանից վերադարձած 38-ամյա կինը հիվանդացել է ու մարտի 12-ին Բանգկոկում դիմել բժշկի: Նրա թեստավորման արդյունքները դրական են եղել: Կինն ավելի քան երկու շաբաթ բուժում է ստացել մայրաքաղաքի հիվանդանոցներից մեկում, ապաքինվել է և երեք անգամ թեստավորվելուց հետո դուրս գրվել հիվանդանոցից:
Որոշ ժամանակ անց կինը կրկին դիմել է բժշկի: Նրա թեստի արդյունքները կրկին դրական են եղել:










