ՄՄարի Կոստանյան

Իտալիայում երկու ամսական երեխան ապաքինվել է կորոնավիրուսից. РИА Новости

Իտալիայում երկու ամսական երեխան ապաքինվել է կորոնավիրուսից. РИА Новости

Իտալիայում կորոնավիրուսով վարակված երկու ամսական աղջնակն ապաքինվել է՝ գրում է РИА Новости-ն: Ըստ կայքի հաղորդման՝ երեխան համարվում էր Իտալիայում կորոնավիրուսով ամենաերիտասարդ վարակվածը: Երեխան արդեն դուրս է գրվել հիվանդանոցից:

Երկու ամսական աղջնակը մոր հետ միասին հոսպիտալացվել էր մարտի 18-ին: Մայրը նույնպես վարակվել էր COVID-19-ով: Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ կնոջ մոտ թոքաբորբ էր սկսվել, սակայն բժիշկները կարողացել են կազմակերպել երկուսի բուժումն այնպես, որ մորն ու մանկանը չբաժանեն:

Օրեր անց երեխան դադարել է հազալ, ջերմությունն էլ իջել է: Իսկ մայրը կարողացել է հաղթահարել թոքաբորբը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում