«Իսլամական պետությունը» հրապարակել է հարյուրից ավելի մարդկանց մահապատժի կադրերը

«Իսլամական պետությունը» հրապարակել է հարյուրից ավելի մարդկանց մահապատժի  կադրերը

«Իսլամական պետության» գրոհայինները շարունակում են ահ ու սարսափ տարածել տարածաշրջանում:

Սոցկայքերով նրանք տարածել են հաշվեհարդարի հերթական տեսագրությունները: Մի տեսանյութում նրանք ցույց են տալիս 4 շիա աշխարհազորայինների մահապատիժը: Երբ գերիները խոստովանել են, որ լրտեսել են, նրանց շղթաներով կախել են ու ողջակիզել:

Մեկ այլ տեսանյութում ահաբեկչական խմբավորման ավելի քան 120 գրոհայիններ մահապատժի են ենթարկվում հեղաշրջման փորձի համար։ Այն պետք է տեղի ունենար օգոստոսի 30-ին։

Սակայն նշված ժամկետից 2 օր առաջ 5 ձերբակալված գրոհայիններ գաղտնազերծել են դավադիրների ծրագրերը։ Խմբավորման ղեկավարները Մոսուլի բանտում գնդակահարել են 122 գրոհայինի, այդ թվում՝ 18 դաշտային հրամանատարի:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում