Դիլիջանցի մանկավարժ ամուսինները հաստատվել են Քաշաթաղի Հայկազյան գյուղում

Դիլիջանցի մանկավարժ ամուսինները հաստատվել են Քաշաթաղի Հայկազյան գյուղում

Տասնամյակների մանկավարժական փորձ ունեցող ամուսիններին՝ Կարինե Մելքոնյանին ու Վոլոդյա Ղալեչյանին, թե՛ Դիլիջանում, թե՛ Քաշաթաղում սրտատրոփ են սպասում: 

Օտար լեզվի եւ ֆիզկուլտուրայի ուսուցիչները տարիներ առաջ տեղափոխվեցին Արցախ՝ ազատագրված տարածքներում ապրող երեխաներին դասավանդելու համար:

Արդեն վեց տարի է Դիլիջանի իրենց տուն են գալիս հյուրի նման՝ արձակուրդային կարճ ժամանակով: Քաշաթաղի Հայկազյան գյուղ մտնելու հաջորդ օրն իսկ շինանյութ են տրամադրել, տունը իրենց ձեռքերով են կառուցել:

Այս տարի լրանում է Վոլոդյա Ղալեչյանի մանկավարժական գործունեության 50 տարին: Խոստովանում է՝ դեռ վերջը չէ, ուժ ու եռանդ ունի աշխատանքը շարունակելու:  

Մանրամասները՝ տեսանյութում 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում