ՄՄարի Կոստանյան

Կորոնավիրուսից մահացության նոր ռեկորդ ԱՄՆ-ում. Wall Street Journal

Կորոնավիրուսից մահացության նոր ռեկորդ ԱՄՆ-ում. Wall Street Journal

Միացյալ Նահանգներում գրանցվել է կորոնավիրուսից մահացության նոր ռեկորդային ցուցանիշ: Wall Street Journal-ը գրում է, որ ԱՄՆ-ում վերջին 24 ժամվա ընթացքում վարակից մահացել է 1973 մարդ: Պարբերականը հղում է կատարում Ջոնս Հոփքինս համալսարանի տվյալներին:

Միացյալ Նահանգներում վարակվածների ընդհանուր թիվը գերազանցում է 435 հազարը: Այս երկրում COVID-19-ից մահացել է ավելի քան 14.700 մարդ: Ապաքինվածների թիվն անցնում է 23 հազարը: Միացյալ Նահանգները վարակվածների թվով առաջատար է ամբողջ աշխարհում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում