ՄՄարիամ Մխիթարյան

Սպիտակ տան խոսնակ Ստեֆանի Գրիշեմը լքում է պաշտոնը. CNN

Սպիտակ տան խոսնակ Ստեֆանի Գրիշեմը լքում է պաշտոնը. CNN

Գրիշեմը Սպիտակ տան խոսնակ է դարձել 2019 թվականի հուլիսին և այս ընթացքում երբեք չի խոսել մամուլի ասուլիսի ժամանակ: Անցած մի քանի շաբաթներին Գրիշեմը չի մասնակցել նաև Սպիտակ տան աշխատակազմի հանդիպումներին:

Գրիշեմը վերադառնում է իր նախկին պաշտոնին. նա կլինի Միացյալ Նահանգների առաջին տիկին Մելանյա Թրամփի մամուլի քարտուղարը:

Գրիշեմի հեռացումը պայմանավորված է նրանով, որ Սպիտակ տան աշխատակազմի նոր ղեկավար Մարկ Մեդոուզը վերակազմավորում է իր թիմը, նշում է CNN հեռուստաալիքը:

Նա քննարկում է Սպիտակ տան խոսնակի մի քանի թեկնածություն: Դրանց թվում են Դոնալդ Թրամփի նախընտրական քարոզչության նախկին խոսնակ Քեյլի Մաքկինանին և ԱՄՆ ՊՆ խոսնակ Ալիս Ֆարահը:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում