ՄՄարիամ Մխիթարյան

ԱՄՆ նախկին դեսպանները կորոնավիրուսը համարում են Ղրիմը Ուկրաինային վերադարձնելու հնարավորություն. РИА Новости

ԱՄՆ նախկին դեսպանները կորոնավիրուսը համարում են Ղրիմը Ուկրաինային վերադարձնելու հնարավորություն. РИА Новости

Կիևում ԱՄՆ նախկին երեք դեսպաններ Սթիվեն Պիֆերը, Ջոն Հերբստը և Ուիլյամ Թեյլորը, NPR-ի հրապարակման մեջ առաջարկել են կորոնավիրուսային համաճարակը օգտագործել  Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու և Ղրիմն Ուկրաինային «վերադարձնելու» համար:

Ըստ հեղինակների՝ COVID-19 պանդեմիան «անսպասելի հնարավորություն է տալիս» վերջ տալ հակամարտությանը Ուկրաինայում: ԱՄՆ նախկին դեսպանները նշել են, որ կորոնավիրուսի տարածմամբ և նավթի գների անկմամբ Միացյալ Նահանգները և նրա դաշնակիցները պետք է հանդես գան Ռուսաստանի նկատմամբ միջազգային պատժամիջոցները վերացնելու առաջարկով, եթե դադարեցվի հակամարտությունը Ուկրաինայում: «Կորոնավիրուսային ճգնաժամը կարող է ստիպել Կրեմլին համաձայնության գալ»,- ենթադրում են նրանք:

Ավելի վաղ Միացյալ Նահանգները, ԵՄ-ն, Մեծ Բրիտանիան, Ուկրաինան և Վրաստանը թույլ չեն տվել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային՝ ընդունել Ռուսաստանի առաջարկած բանաձևի նախագիծը, որը կոչ էր անում վերացնել միակողմանի պատժամիջոցները, որոնք խանգարում են պետություններին կորոնավիրուսի դեմ պայքարում:

Ղրիմը Ռուսաստանի մարզը դարձավ 2014-ի մարտին տեղի ունեցած հանրաքվեից հետո: Ուկրաինան շարունակում է Ղրիմը համարել իր տարածքը, որը ժամանակավորապես բռնագրավված է: Ռուսաստանի ղեկավարությունն էլ բազմիցս հայտարարել է, որ Ղրիմի բնակիչները ժողովրդավարական ճանապարհով, հետևելով միջազգային օրենսդրությանն ու ՄԱԿ-ի Կանոնադրությանը, քվեարկել են Ռուսաստանին վերամիավորվելու օգտին: Ըստ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Ղրիմի հարցը «ամբողջովին փակված է»:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում